երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Կառավարությունը կփոխհատուցի Արմեն Շեկոյանի հուղարկավորության ծախսերը

Կառավարությունը կփոխհատուցի Արմեն Շեկոյանի հուղարկավորության ծախսերը

ՀՀ կառավարության որոշմամբ բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 1 միլիոն 680 հազար դրամ է հատկացվել:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։ Աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում, իսկ 1976-1990 թվականներին՝ «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, 1992-1997 թվականներին եղել է Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը:

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը: Շեկոյանը կյանքից հեռացել է 68 տարեկանում:

 

  • Կիսվել: