չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կառավարությանը խնդրում են հաստատել բացահայտ ապօրինությունների արդյունքները. ՀՊՏՀ ուսանողների հայտարարությունը

Կառավարությանը խնդրում են հաստատել բացահայտ ապօրինությունների արդյունքները. ՀՊՏՀ ուսանողների հայտարարությունը

Տեղեկացանք, որ այսօր ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաեւ որեւէ կարգավիճակ չունեցող Դիանա Գալոյանը, խորհրդի անդամներին «հորդորել են», որ հերթական ամոթալի բաց նամակը ստորագրեն ի պաշտպանություն փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմ թեկնածու Դ. Գալոյանի, որովհետեւ հասկացել են, որ վերջինիս «ընտրվելու» ապօրինություններն այնքան անհերքելի են եղել, որ դրա արդյունքները Կառավարությունը չի պատրաստվում հաստատել: Այս մասին հայտարարություն են տարածել ՀՊՏՀ ուսանողները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Ինչպես արդեն բոլորին հայտնի է, Տնտեսագիտական համալսարանի գործող ժամանակավոր ղեկավարին ԿԳՄՍ նախարարն ապօրինաբար է նշանակել, ընդ որում, այնքան մեծ համառությամբ ու գիտակցաբար դա արեց (սկզբից դպրոցների մասին իրավական հիմքով, այնուհետեւ գործուղում կամ արձակուրդ գնալու հիմքով), որ շատերի մոտ բնական հարց առաջացավ՝ ո՞րն է ՀՊՏՀ ժամանակավոր ղեկավարի համար հերթական անգամ հեղինակազրկվելու իմաստը:

Տեղեկացանք, որ այսօր ՀՊՏՀ գիտական խորհրդի առցանց նիստի ընթացքում, որին ներկա է եղել նաեւ որեւէ կարգավիճակ չունեցող Դիանա Գալոյանը, խորհրդի անդամներին «հորդորել են», որ հերթական ամոթալի բաց նամակը ստորագրեն ի պաշտպանություն փոխնախարար Գրիշա Թամրազյանի մտերիմ թեկնածու Դ. Գալոյանի, որովհետեւ հասկացել են, որ վերջինիս «ընտրվելու» ապօրինություններն այնքան անհերքելի են եղել, որ դրա արդյունքները Կառավարությունը չի պատրաստվում հաստատել: Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր այսպիսի ծայրահեղ քայլերի դիմել եւ գիտական խորհրդի անդամներին գիտնականին անվայել նամակ ստորագրել տալ:

Այն դեպքում, երբ նրանց անմիջական ղեկավարը Արմեն Գրիգորյանն է, ով պատրաստ է դիմելու ամենածայրահեղ քայլերի, միայն թե պահպանի Դ. Գալոյանի ռեկտոր նշանակվելու վերջին հույսերը: Իսկ եթե լիներ մեկ ուրիշ՝ օրենքով նշանակված ժամանակավոր պաշտոնակատար, բնականաբար, ենթականերն այդպիսի ճնշման տակ չէին լինելու, հատկապես երբ գիտական խորհուրդը ՀՊՏՀ կանոնադրության համաձայն որեւէ կապ չունի ռեկտորի ընտրության գործընթացի հետ:

Ցավոք, այս աննախանձելի վիճակին են հասցրել մեր սիրելի համալսարանը, իսկ գործող ղեկավարության կարգախոսը դարձել է մեկը. չունես ոչ մի հակափաստա՞րկ, ենթականերիդ բաց նամա՛կ գրել տուր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին:

Սպասենք համալսարանը դաժանաբար հեղինակազրկող հերթական ամոթալի նամակի հրապարակմանը, որով Կառավարությանը խնդրում են հաստատել բացահայտ ապօրինությունների արդյունքները»։

 

  • Կիսվել: