հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Կառավարության նիստից հետո կրկին շտապել եմ աղետի գոտի. Սանոսյան

Կառավարության նիստից հետո կրկին շտապել եմ աղետի գոտի. Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստից հետո կրկին շտապել է աղետի գոտի։ Այհս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Նախ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ եղել եմ Մ6 միջպետական մայրուղու տարբեր հատվածներում, որոնք հեղեղի հետևանքով փլուզվել էին, սակայն հիմա անցանելի են։ Երթևեկությունը երեկվանից բաց է թեթև մարդատար մեքենաների համար։

Հետևել եմ ճանապարհի վերականգնված հատվածների կահավորման աշխատանքներին։

Այնուհետև եղել եմ Ախթալայի կամրջի մոտ, որտեղ մետաղական կամրջի տեղադրման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հաջորդիվ Այրում կայարանում հետևել եմ բենզինի և դիզելային վառելիքի մատակարարման գործընթացի։

Եղել եմ նաև Քարկոպ բնակավայրում, որտեղ ավարտին են մոտենում մաքրման աշխատանքները՛՛,-գրել է նախարարը։

  • Կիսվել: