Կառավարության ներկայացուցիչներն ինձ հետ քննարկելու են Հարությունյանի հրաժարականի հարցը. Մարտիրոսյան (տեսանյութ)
Ինչպես հայտնի է՝ գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ էր սկսել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Այսօր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էւում հանդես է եկել ուղիղ եթերով՝ ասելով, որ թեպետ հացադուլի մեջ էր, սակայն հիմա արդեն տանն է, քանի որ կառավարության անվտանգության ներկայացուցիչները խոստացան, որ վաղը իր հետ քննարկելու են իր պահանջը, այն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը։
Նա հույս հայտնեց, որ թեև կառավարության անվտանգության ներկայացուցիչների հետ բանավոր է պայմանավորվածություն ձեռք բերել, այնուամենայնիվ, հանդիպումը կկայանա:
Մանրամասները՝ տեսանյութում.


