կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կառավարության 3-րդ մասնաշենքում է տեղադրվել մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ

Կառավարության 3-րդ մասնաշենքում է տեղադրվել մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ

Կառավարության 3-րդ մասնաշենքում է տեղադրվել մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ, հայտնում են ՇՄՆ-ից:

Հավաքագրման արկղը տեղադրվել է նախարարության և «Վեգա» ընկերության համագործակցության արդյունքում։ Ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում միակն է, որն ունի էլեկտրատեխնիկան վտանգավոր թափոնների հավաքման, պահպանման և վերամշակման լիցենզիա։

Արկղը տեղադրված է Կառավարության 3-րդ մասնաշենքի առաջին հարկում՝ սպասասրահի հատվածում, այն նախատեսված է հատուկ մարտկոցների հավաքագրման համար՝ պատրաստված օրգանական ապակիով, լամինատե տակդիրով։

  • Կիսվել: