Կառավարական օդանավի նշագծման վրա 250 հազար դոլար չի ծախսվել. Աղաջանյան
Այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքեց այն լուրերը, համաձայն որոնց՝ կառավարական «Համար մեկ» օդանավը նշագծման համար 250 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել:
Նա նշեց. ՛՛Դա չի համապատասխանում իրականությանը, ցավոք այդ թիվը ես չեմ կարող հրապարակել, հաշվի առնելով, որ գաղտնիության չափանիշներ կան, որոնց շրջանակներում, այդ թվում եւ վարչապետին սպասարկող ինքնաթիռը տեղավորվում է:
Կարող եմ ասել, որ անգամներ պակաս է այդ թիվը եւ ես հատուկ հանձնարարել եմ, որ հերքման պահանջ ներկայացնեն տվյալ լրատվականին՛՛:


