Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել․ Առուշանյան
Ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում: Այս մասին այսօր Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին՝ մտահոգություն չունի՞ արդյոք՝ կապված Սյունիքում իշխանության գործողությունների հետ:
Ըստ նրա՝ ժամանակը ցույց կտա, թե իրենք ինչպես կպայքարեն այդ խնդիրների դեմ։
Հնարավո՞ր է՝ իրեն առաջադրված մեղադրանքը Սյունիքի այլ համայնքապետերի ձերբակալությունների շարունակությունն է: Այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել»։
Հիշեցնենք, որ այսօր Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել: