ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Կապանում գողություն անողին բերման են ենթարկել եկեղեցու մոտակայքից (տեսանյութ)

Կապանում գողություն անողին բերման են ենթարկել եկեղեցու մոտակայքից (տեսանյութ)

Փետրվարի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ստեփանյան փողոցում ինչ-որ մեկը գողություն է անում։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ անմիջապես նշված փողոց մեկնած ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքից ոստիկանություն բերման ենթարկեցին 57-ամյա մի քաղաքացու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պլաստիկ քարտեր, մի կնոջ անվամբ բանկային եւ նույնականացման քարտեր, փող ու զարդեր։

Ըստ բերման ենթարվածի հայտարարության` հայտնաբերված իրերը գողացել էր Ստեփանյան փողոցի բնակարաններից մեկից։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: