երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Կապանում ավտոմեքենան ընկել է գետը

Կապանում ավտոմեքենան ընկել է գետը

Ապրիլի 30-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Վաչագան գետն ավտոմեքենա է ընկել: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: