երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կապանի քաղաքապետի եղբայրը մի քանի անձանց հետ քաշքշել է պարեկներին. նրանց տարել են բաժին

Կապանի քաղաքապետի եղբայրը մի քանի անձանց հետ քաշքշել է պարեկներին. նրանց տարել են բաժին

Armlur.am-ի տեղեկություններով՝ Կապանի քաղաքապետ Գեւորգ Պարսյանի եղբայրը՝ Գրիգորի Պարսյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։

Մարտի 10-ին պարեկները իրենց մասնագիտական պարտականությունն են կատարել ու նկատել են անկանոն երթեւեկող մեքենայի։ Լուրերի համաձայն՝ հրահանգել են վարորդը կանգնի, սակայն վարորդը չի ենթարկվել։

Ի վերջո պարեկներին հաջողվել է կանգնեցնել կարգազանց մեքենայի վարորդին ու արդյունքում՝ կանգնեցնելուց հետո, վարորդը եւ մեքենայի ուղևորները քաշքշել են պարեկներին։

Ըստ լրատվամիջոցին հասած լուրերի՝ քաշքշողներից մեկը Կապանի քաղաքապետի եղբայրն է՝ Գրիգորի Պարսյանը։

Դեպքին ընթացք են տվել իրավապահները. միջադեպի մասնակիցներին տարել են ոստիկանության բաժին:

  • Կիսվել: