հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Կապանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Կապանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կապանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Ներքին Հանդ բնակավայրից Ծավ տանող ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ազատ Հ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը), 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 34-177 –րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: