շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կապան քաղաքում դի է հայտնաբերվել

Կապան քաղաքում դի է հայտնաբերվել

Ապրիլի 8-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել Արայիկ Հ.-ի (ծնված 1955 թ.) դին, իսկ պատշգամբում՝ անօգնական վիճակում հայտնաբերել Սվետլանա Հ.-ին (ծնված 1938 թ.)»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: