կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները

Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և ոստիկանության օպերատիվ խմբեր։
 
Ըստ նախնական տվյալների՝ Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի գտնվելու վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։
 
Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։
 
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: