երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել

Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել

Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել։ Տեղեկությունը հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, գրում է  Armdaily.am-ը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի ունեցել այն հատվածում, որը ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում է, դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա։

Փարսյանը ասաց, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, սակայն ուղևորները վախեցել են։ Նա նշեց, որ ռուս սահմանապահները տեղեկացվել են միջադեպի վերաբերյալ և համապատասխան գործողություններ կատարել են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: