շաբաթ, նոյեմբեր 28
28 / 11 / 2026
Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է

Կաշառել են համայնքի ղեկավարին, շահագործել ոսկու հանքը. Մեղրիի նախկին համայնքապետի գործը դատարանում է

Մեղրիի նախկին համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Նա կալանավորված է: Այս գործով մեղադրվում է 19 անձ: Ըստ վարույթի նյութերի՝ ոսկու հանքը ապօրինի շահագործելու նպատակով մի խումբ անձինք կաշառել են համայնքապետին և այլ պաշտոնյաների:

Ստվերային պայմանավորվածությունների համաձայն՝ պաշտոնյաների յուրաքանչյուր ամսվա բաժինն ապօրինի շահույթից պետք է կազմեր ութ հազար դոլար:

Անդրեասյանը նախօրոք էլ ստացել է 8 հազար դոլար՝ հանրային լսումներ կազմակերպելու և հանքի երկրաբանահետախուզական աշխատանքների թույլտվության տրամադրման համար:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: