ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կապան-Աղվանի ճանապարհին UAZ Pickup-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Կապան-Աղվանի ճանապարհին UAZ Pickup-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը10:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Կապան-Տաթև ավտոճանապարհին  ավտոմեքենա  է այրվում:

Պարզվել է, որ  Կապան-Աղվանի ավտոճանապարհի  38-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել «Էկոբիլդինգ»  ընկերությանը պատկանող  UAZ Pickup մակնիշի ավտոմեքենայում: Այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

  • Կիսվել: