հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Օրական 4-5 բաժակ սուրճ խմելն օգտակար է. սննդաբան

Օրական 4-5 բաժակ սուրճ խմելն օգտակար է. սննդաբան

Հետազոտություններն ապացուցել են, որ սուրճը պաշտպանում է լյարդի ցիռոզից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը:

Նա նշեց, որ սուրճը չի բարձրացնում արյան ճնշումը, այլ ընդհակառակը՝ իջեցնում է, ընդ որում՝ այն նաև ուժեղ միզամուղ միջոց է: Այդ հատկության պատճառով այն նաև ջրազրկում է օրգանիզմը, ուստի սննդաբանը խորհուրդ տվեց սուրճի հետ անպայման նաև ջուր օգտագործել:

Աբովյանի խոսքով՝ սուրճը պաշտպանում է տարիքային տկարամտությունից, ավելին՝ հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը պաշտպանում է գլխուղեղը Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններից, և իզուր չէ, որ Բժիշկների միջազգային կազմակերպությունը խորհուրդ է  տալիս օրը 4-5 բաժակ սուրճ օգտագործել: Սուրճը, ըստ սննդաբանի, դրականորեն է անդրադառնում նաև սիրտ-անոթային համակարգի  ու աղեստամոքսային տրակտի վրա:

Հասմիկ Աբովյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ասում են՝ ճնշումս բարձրանում է, սուրճի փոխարեն թեյ եմ խմում, հիմա մոդայիկ է կանաչ թեյը, պաշտոնապես ասում եմ, որ կանաչ թեյի մեջ շատ ավելի բարձր է կոֆեինի տոկոսը, քան սուրճի մեջ»:

  • Կիսվել: