երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

«Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Մաքսային ոլորտի անցյալն ու ներկան. «Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդեսը բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Արդեն մի քանի օր է ուղևորները հնարավորություն ունեն ծանոթանալու մաքսային համակարգի պատմությանը, ոլորտում ենթակառուցվածքների զարգացման քայլերին և ուղղակի մաքսային ծառայության առօրյային: 

«Ցուցահանդեսը լավ առիթ է անցածը վերհիշելու, ներկան արժևորելու ու միևնույն ժամանակ առաջ նայելու համար». նշել է  մաքսային ծառայության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:  

ՊԵԿ մաքսային համակարգը ներկայում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ՝ առանցքում բարեվարքության չափանիշներն են, որոնց պետք է համապատասխանի մաքսային ծառայողը:

  • Կիսվել: