ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Կան աշխատակիցներ, որոնք չեն ցանկանում աջակցել. Բաթոյան

Կան աշխատակիցներ, որոնք չեն ցանկանում աջակցել. Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հաստատում է, որ պետական համակարգում կան հեղափոխությանը դիմադրողները։

«Այո, նման դիմադրություն կա»,- այսօրվա ասուլիսում ասաց նախարարը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը  հեղափոխությանը դիմադրում է։

Նա նշեց, որ նախարարությունում կան աշխատակիցներ, որոնք ցանկանում են աջակցել բարեփոխումներին, կան նաև չաջակցողներ, թեև կարող են իրենց կարողություններն օգտագործել. «Խնդիրը լուծելու համար ներգրավվել ենք նոր աշխատակիցների»։

Զարուհի Բաթյանը նշեց, որ  նախարարությունում ներդրել են նոր կանոններ, որով նախատեսվում է խրախուսել կամ պատասխանատվության ենթարկել աշխատակիցներին։

  • Կիսվել: