ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Կադաստրի կոմիտեի ղեկավարն արձակուրդ է մեկնել

Կադաստրի կոմիտեի ղեկավարն արձակուրդ է մեկնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն արձակուրդ է մեկնել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 14-15-ը ներառյալ:
Սուրեն Թովմասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը:

  • Կիսվել: