ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը

Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթը, որին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է նաև գրեթե 30 երկրի ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Սլովակիայի և Սերբիայի։

Բացի այդ, Հաղթանակի շքերթին մասնակցել են 13 երկրի զինծառայողներ, այդ թվում՝ Չինաստանից, Վիետնամից, Եգիպտոսից, Մոնղոլիայից, Ադրբեջանից, Մյանմարից։

ԿԺԴՀ զինվորականները չեն մասնակցել շքերթին, բայց արարողությունից հետո Ռուսաստանի նախագահը մոտեցել է հյուսիսկորեացի սպաներին և շնորհակալություն է հայտնել Կուրսկի մարզում ռազմական գործողություններին նրանց մասնակցության համար։

ԶԼՄ-ները նշել են, որ եթե նախորդ երեք տարիներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Կարմիր հրապարակում իր հանդիսավոր ելույթում հիշատակել է Ուկրաինայի պատերազմի մասին, ապա այս անգամ նա այդ թեմայի վերաբերյալ  ընդամենը մի քանի խոսք է ասել։

Պուտինի խոսքով՝ ռուսները պահպանում են Հայրենական մեծ պատերազմի «պատմական, հաղթական իրադարձությունների» և այն սերնդի հիշողությունը, որը կտակեց «պաշտպանել հայրենիքն ու ազգային շահերը», ինչպես նաև ավանդական արժեքները։

Շքերթից հետո Ռուսաստանի նախագահն ու օտարերկրյա առաջնորդները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և միասին լուսանկարվել:

  • Կիսվել: