Ջրային պարեկները թմրանյութ են հայտնաբերել
Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ-ից:
«Ստուգմամբ պարզվել է, որ 25-ամյա ուղևորի մոտ կիսամոխրացված հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ կա՝ լցված տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,-ասված է հաղորդագրության մեջ:


