Կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը. իտալացի գիտնականները նամակ են հղել իրենց իշխանություններին
Հրապարակվել է Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականների և աշխարհի այլ համալսարանների ազգությամբ իտալացի գիտնականների՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին։ Այս մասին տեղեկացրին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի այս տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա: Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում: