Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17:05-ի դրությամբ
Փետրվարի 28-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը:
՛՛Վարդենյաց լեռնանցքը, Վեդի-Լանջառ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Արագածի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։


