կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 10.15-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 10.15-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Ստեփանավանի լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
 
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Էջմիածնի, Արարատի, Արթիկի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: