ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրավիճակն այս պահին կառավարելի է․ վարչապետ

Իրավիճակն այս պահին կառավարելի է․ վարչապետ

 Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 84 դեպքից միայն 2 անձ ունի թոքաբորբ, բայց նրանց վիճակը լավ է: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերով  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կորոնավիրուսով հիվանդ 84 քաղաքացիներից ընդամենը 26 հոգին ունեն 37-ից բարձր ջերմություն,  6 հոգին՝  38 ու բարձր ջերմություն, իսկ 39 աստիճան ջերմություն ունեցող պացիենտ չկա. «Այս առումով իրավիճակը բավականին լավ է»։ Վարակված 84 քաղաքացիներից 17-ը որևէ գանգատ չի ունեցել։

Վարչապետը նաև հայտնեց, որ այս ընթացքում ավելի քան 700 թեստավորում է արվել։ «Այս պահին ավելի քան 60 պացիենտ որևէ բողոք չունեն, նույնիսկ ջերմություն չունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ռիսկային տարիքային խմբի անձանց հետ կապված խնդիրներ չկան:

«Իրավիճակն այս պահին կառավարելի է»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: