կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրավապահները մեքենայի խուզարկությամբ թմրամիջոց ու զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Իրավապահները մեքենայի խուզարկությամբ թմրամիջոց ու զինամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի ոստիկաններն ու քննիչները խուզարկել են բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Տոյոտա» մակնիշի մի ավտոնեքենա։

Իրավապահները հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբի կտոր, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մի քանի գրամ քաշով, կաթուցիչ, ինչպես և հրազենի փամփուշտ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

  • Կիսվել: