շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանը թույլատրել է հնդկական երկու լցանավի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը թույլատրել է հնդկական երկու լցանավի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը թույլատրել է հնդկական գազատար երկու նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ չնայած այս ռազմավարական ծովային ճանապարհի ընդհանուր շրջափակմանը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ խոսքը Հնդկաստան ուղղվող ՀԲԳ (հեղուկ բնական գազ) տեղափոխող նավերի մասին է: Առաջին լցանավն արդեն հաջողությամբ անցել է նեղուցը, իսկ երկրորդի անցումը նախատեսվում է առաջիկա օրերին։

Պաշտոնական հնդկական և իրանական աղբյուրները հաստատում են, որ այս որոշումը բացառություն է տարածաշրջանի լարված իրավիճակի և նեղուցով նավագնացության գրեթե լիակատար դադարեցման պայմաններում։

Իր հերթին Pars Today-ը հայտնել է, որ հնդկական նավերի անցումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ազատվել են երեք իրանական լցանավերը, որոնք կալանվել էին նախորդ ամսին։

  • Կիսվել: