ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանում գրանցված երկրաշարժը Սյունիքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ

Իրանում գրանցված երկրաշարժը Սյունիքում զգացվել է 5 բալ ուժգնությամբ

Հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ցնցումները զգացվել են նաև Արցախում:

 

  • Կիսվել: