Իրանի հետ սահմանին կառուցվող նոր անցակետը պատրաստ է ընդամենը 11,5 տոկոսով. նախարար
Իրանի հետ սահմանին կառուցվող նոր անցակետը պատրաստ է ընդամենը 11,5 տոկոսով: Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշեց, «Չնայած պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա մարտին, բայց կապալառու կազմակերպությունը, որը պետք է բանկային երաշխիք բերեր, ուշացել է, և աշխատանքները սկսվել են տարվա կեսից»։
Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի ժամկետը սահմանվում է 2 տարի 8 ամիս, այնպես որ՝ այս տարի աշխատանքներն ավելի արագ տեմպերով պետք է իրականացվեն։
Հիշեցնենք, որ Մեղրիում անցակետը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով։