Իրանի բեռնատարը Գորիս–Շինուհայր ճանապարհին բախվել է էլեկտրասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «HOWO» մակնիշի (Իրանի Իսլամական Հանրապետություն) բեռնատարը (վարորդ՝ Մ․ Մ․ ծնված 1962 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ վարորդը արգելափակվել է խցիկում։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: