Իրանահայերը հարգանքի տուրք են մատուցել իսլամական բարոյագիտության վարպետին՝ փակելով Սպահանի եկեղեցիները
Սպահանի հայ համայնքը երեկ փակել է քաղաքի եկեղեցիները՝ բարոյագիտության և իսլամական փիլիսոփայության պրոֆեսոր այաթոլլա Նասերիի մահվան կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:
Այաթոլլա Շեյխ Մոհամմադ Ալի Նասերիի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել նախօրեին՝ Սպահանում։
Ավելի վաղ Սպահանի և հարավային իրանահայության հոգևոր առաջնորդ Սիփան Քաշջյանը այաթոլլա Նասերիի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձում ասել էր. «Մեծ վիշտ է պատճառել ականավոր գիտնական և բարոյագիտության ուսուցիչ այաթոլլա Մոհամմադ Ալի Նասերիի մահը։ Սույնով մեր և Սպահանի և Հարավայն Իրանի հայոց թեմի անունից ցավակցում ենք այս մարտնչող գործչի կորստի կապակցությամբ և նրա համար հայցում Աստծո ողորմությունը»։