չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

Իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

2021թ. հոկտեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն էին այցելել իրանահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ` ԻԻՀ և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, մաթեմատիկոս Մկրտիչ Թումանյանը, «Ամիր Քյաբիր» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Գևորգ Կարապետյանը, Թեհրանի համալսարանի դասախոս, մաթեմատիկոս Արա Թումանյանը, բժիշկ-նյարդաբան Սերժիկ Ազարյանը` տիկնոջ` Անահիտ Ազարյանի հետ, «Շարիֆ» համասարանի դասախոս, ֆիզիկոս, աստղաբան Շանթ Բաղրամյանը, բժիշկ-ճառագայթաբան Մարինա Թումանյանը:
 
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Արտաշես Թումանյանին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքների համար և հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթեցին:
 
ՀՀ դեսպանը, իր երախտագիտությունը հայտնելով հյուրերին, բարձր գնահատեց իրանահայության դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում և հատկապես արժևորեց գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչների վաստակը:

  • Կիսվել: