ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ինչու՞ մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք իսկ Չինացին՝ աշխարհը գրավելու. Արամյան

Ինչու՞ մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք իսկ Չինացին՝ աշխարհը գրավելու. Արամյան

Ինչու մենք պետք է մշտապես վատ ապրենք իսկ չինացին լավ, մենք պետք է կորուստներ ունենանք իսկ չինացին ձեռքբերումներ, մենք աշխարհի երեսից վերանալու սպառնալիք ունենանք իսկ Չինացին՝ աշխարհը գրավելու: Այս մասին ֆեյսբուքում գրել է Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը.

«Պատասխանը ոչ երկրի չափերն են ոչ էլ ազգաբնակչության թվաքանակը: Ամեն բան շատ պարզ է. Օրինակ հունիս 6-ից ցանկանում եմ 120քմ տարածքով բնակարանս կոսմետիկ վերանորոգել, կարծես գումարի խնդիր չկա, տեխնիկական խնդիրներն էլ հաղթահարված են՝ բնակարանն ամբողջությամբ դատարկված է, Բայց.

Մեկ շինանյութի մատակարարն է սխալ շինանյութ առաքում, մեկ խանութն է օրերը խառնում ու երկար սպասեցնում, մեկ մատակարարում է մի բան որ քո պատվիրածը չէ, մեկ արհեստավորին հարմար չէ որ գա աշխատանքի, մեկ արհեստավորը կա բայց նյութերը դեռ առաքված չեն և էսպես արդեն 64 օր….

Իսկ ինչ է անում չինացին, ընդամենը 15 օրում կառուցում է 30 հարկանի հյուրանոց: Տնտեսագիտական լեզվով ասած՝ չինացու ընդհանուր գործոնային արտադրողականությունը (TFP – Total Factor Productivity) մեզանից անգամներով մեծ է, ուստի սկզբում ներկայացրածս ամբողջովին օրինաչափ է»:

  • Կիսվել: