Ինչու են «կատաղած» լրագրողները և լրատվամիջոցները. «պարզաբանում է» վարչապետը
Ինչպես է կառավարվել լրատվական դաշտը` լրատվամիջոցների 99% և լրագրողների 70% գումար էին ստանում իշխանություններից: Նման հայտարարություն այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա պնդեց, որ իր իշխանության օրոք լրագրողները և լրատվամիջոցները այլևս զրկվել են այդ գումարներից: «Հիմա նրանք այլևս այդ գումարը չեն ստանում, կամ եթե այլ աղբյուրներից ստանում են, ապա շատ վախենալով, որ չբացահայտվի, այդ պատճառով լրատվամիջոցները կատաղած են»,- լրատվամիջոցների «կատաղության» պատճառը այսպես բացատրեց նախկին լրագրող վարչապետը:


