չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Ինչպիսի ամոթ». Փայլանը՝ ևս մի եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին

«Ինչպիսի ամոթ». Փայլանը՝ ևս մի եկեղեցի մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշման մասին

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո նաև Քարիյե անունով հայտնի և 1945-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու Թուրքիայի կառավարության որոշմանը:

«Ինչո՞ւ այս ձգտումը չի ավարտվում, երբ ամենուր այսքան շատ մզկիթներ կան... Ինչպիսի ամոթ մեր երկրի համար...»,- գրել է Կարո Փայլանը:

  • Կիսվել: