շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ Մայր Տաճար

Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ Մայր Տաճար

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս էր բերվել Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։

Մայր Տաճարի շրջափակում կատարվեց նաև Անդաստանի կարգ, օրհնվեց խաչը զարդարող ռեհանը և աշխարհի չորս կողմերը։

  • Կիսվել: