Ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները մուտք գործել ՌԴ. մանրամասնում է Ռևազյանը
Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
՛՛ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Путешествую без COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։
Տեղեկացնում ենք, որ ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը, ուստի անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել https://ekeng.am/hy/covid-19 հղումով՛՛,-նշել է նա: