երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ինչ է կատարվում այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին․ մեքենաները շարքով վթարվել են․ լուսանկարներ

Ինչ է կատարվում այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին․ մեքենաները շարքով վթարվել են․ լուսանկարներ

Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները, կանչի վայր հասնելով, արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվում են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։

Քաղաքացիներից մեկին տեղափոխել են «Հերացի» բժշկական կենտրոն, 2-ին՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Ավելի ուշ կհայտնենք դեպքի մանրամասները։

ց

 

  • Կիսվել: