Իմքայլականները ՔՊԿ գրասենյակում ընդունեցին ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մի քանիսին. ուղիղ
ՔՊ կուսակցության գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո, պատգամավորները համաձայնեցին ընդունել ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին, սակայն առանց լրագրողների ներկայության:
Հարցին՝ ինչո՞վ են խանգարում լրագրողները Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ նիստերի դահլիճում նպատակահարմար չէ, որ լրագրողները ներկա գնտվեն, այդպես ավելի անկաշկանդ զրույց կունենան:
Tert.am-ի դիտարկմանը ակցիայի մասնակցիներից շատերը ներքևում են, ինչո՞ւ պատգամավորները չմոտեցան նրանց, Ուլիխանյանն ասաց, որ բոլորին պատասխան կտրվի, որևէ մեկից թաքուն ոչ մի բան տեղի չի ունենա:
Իսկ թե ինչով են իրենց կաշկանդելու լրագրողները, պատգամավորն ասաց. «Ես ենթադրում եմ այս ֆորմատն ավելի համար է»:


