երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իմ կողմից տրվել է հանձնարարական, որ ոչ մի վարչական արձանագրություն չկազմեն. Վահե Ղազարյանը՝ Արցախից բռնի տեղահանվածների՝ մեքենա վարելու մասին

Իմ կողմից տրվել է հանձնարարական, որ ոչ մի վարչական արձանագրություն չկազմեն. Վահե Ղազարյանը՝ Արցախից բռնի տեղահանվածների՝ մեքենա վարելու մասին

ԼՂ բնակիչների՝ ավտոմեքենաներ վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չունենք, սակայն ունենք ե՛ւ գույքային, ե՛ւ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախից բռնի տեղահանված այն մարդկանց դեպքում, սովոր չեն մեքենա վարել արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի առկայության պայմաններում, հնարավո՞ր է, որ սեպտեմբերի 25-ից մինչեւ այժմ արձանագրված տուգանքները հանվեն:

՛՛Իմ կողմից տրվել է հանձնարարական պարեկային ծառայությանը եւ ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի լինեն բավականին մեղմ եւ ոչ մի վարչական արձանագրություն չկազմեն, միայն նախազգուշական: Այսինքն՝ մենք որեւէ վարչական արձանագրություն ձեր նշած ժամանակահատվածում չենք կազմել ԼՂ քաղաքացիների համար: Օրենքի մեջ մենք նաեւ տեսալուսանկարահանող սարքերի կողմից ֆիքսված բոլոր վարչական արձանագրությունները կչեղարկենք՛՛,-ասաց նախարարը:

Նա նաեւ հավելեց .՛՛Հիմա շատ դեպքեր ենք ունենում, որ կեղծ համարանիշներով, կողային ապակիները թաղանթապատված են վարում, ինչը, կարծում եմ, ճիշտ չէ՛՛:

  • Կիսվել: