շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միջպետական ​​ճանապարհը շարունակում է փակ մնալ, բնակիչները սպասում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը (Լուսանկարներ, Տեսանյութ)

Միջպետական ​​ճանապարհը շարունակում է փակ մնալ, բնակիչները սպասում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը (Լուսանկարներ, Տեսանյութ)

Երևան-Թբիլիսի միջպետական ​​ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ճանապարհը փակած ցուցարարները, որոնց մեջ կանայք և երեխաներ կան, գիշերը լուսացրել են խարույկի շուրջ։

Նրանք այսօր սպասում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը։ Հանդիպման ժամանակ կներկայացնեն սահմանազատման վերաբերյալ իրենց առաջարկները։

Հիշեցնենք, որ ճանապարհը երեկ փակել էին, քանի որ Կիրանցի հարակից հատվածներում ՊՆ-ի կողմից սկսվել էին ականազերծման աշխատանքներ։ Թեև ոստիկանները հայտնել էին, որ թյուրիմացություն է եղել, ՊՆ-ի աշխատակիցները պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել, այդուհանդերձ, բնակիչներն ամբողջ օրը փակ պահեցին ճանապարհը։

Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

  • Կիսվել: