Իջեւան-Երեւան երթուղու «Գազել»-ի մասնակցությամբ վթարից տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել
Երեկ երեկոյան Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետեւանքով բոլոր տուժածներն արդեն դուրս են գրվել բժշկական կենտրոններից։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 7-ին բախվել էին «Ford» եւ Իջեւան-Երեւան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Սեւանի ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ է տեղափոխվել 9 հոգի, նրանց բոլորի առողջական վիճակը լավ է, բոլորն արդեն դուրս են գրվել։
Դիլիջանի ԲԿ-ից եւս հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված մեկ քաղաքացու վիճակը լավ է, նա նույնպես դուրս է գրվել։


