ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հանդիպել է իրանահայ նահատակի ընտանիքի անդամների հետ
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը՝ Ս. Ծննդյան և Ամանորի նախօրեին, այցելել է իրանահայ նահատակ Ռազմիկ Խաչատուրյանի տուն, գրում է parstoday.ir-ը:
Հանդիպման ժամանակ, որի նպատակն էր նշել նահատակների բարձր կարգավիճակը և հարգանքի տուրք մատուցել նրանց ազնիվ ընտանիքների համբերատարությանը, զոհաբերությանը և տոկունությանը, ինչպես նաև շնորհավորել Հիսուս Քրիստոսի ծնունդը և Նոր տարին, նախագահը, հարգանքի տուրք մատուցելով նահատակի հիշատակին և բոլոր աստվածային կրոնների անզուգական դերի՝ն Իրանի անկախության, արժանապատվության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, նշել է, որ քրիստոնյաների մասնակությունը Սրբազան պաշտպանությանը (Իրան-Իրաք պատրեազմ), ազգային միասնության և իրանական ազգի խորը համակրանքի հստակ դրսևորում է։
Նախագահը բարձր է գնահատել նահատակ Խաչատուրյանի ընտանիքի համբերությունն ու տոկունությունը և նշել, որ երկրի պատիվն ու հզորությունը նահատակների զոհաբերության և նրանց ազնիվ ընտանիքների տոկունության արդյունքն է։ Նա հավելել է, որ նահատակներին գնահատելը համակարգի իշխանությունների մշտական պարտականությունն է։
Երևանում Իրանի դեսպանատունը նույնպես հաղորդագրություն է տարածել այս թեմայով, որը ներկայացնում ենք ստորև.
«Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայերի ընտանիքների հետ, հայտնել է Երկրի ղեկավարը նրանց այցելել է Սուրբ Ծննդյան նախօրեին:
Փեզեշքիանը բարձր է գնահատել Օշավան Այվազյանի և Գարիկ Թումանյանի ընտանիքների նվիրվածությունն ու հերոսությունը, որոնք իրենց կյանքը զոհաբերել են արտաքին ագրեսիան հետ մղելու համար։
Նախագահը բարձր է գնահատել զոհվածների բարձր բարոյական կերպարը և շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքներին իրանական պետությանը նվիրվածության համար։
Պետք է նշել, որ տարբեր աղբյուրների համաձայն՝ Իրաքի հետ պատերազմում զոհվել է 180,000-ից 250,000 իրանցի»։


