հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
ԻՀՊԿ-ն սպառնացել է «վառել» Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած լցանավ

ԻՀՊԿ-ն սպառնացել է «վառել» Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած լցանավ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թույլ չի տա որևէ լցանավ անցնի Հորմուզի նեղուցով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԻՀՊԿ հրամանատարի խորհրդական Էբրահիմ Ջաբարիի խոսքով՝ ԻՀՊԿ-ն կայրի Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող յուրաքանչյուր նավ և թույլ չի տա, որ «նավթի ոչ մի կաթիլ դուրս գա տարածաշրջանից»։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը կարող է հարվածել տարածաշրջանի նավթատարներին և կանխել տարածաշրջանից նավթի արտահանումը։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:

Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։


  • Կիսվել: