շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ի՞նչ եք առաջարկում, որ նա չգրանցի՞ այդ հանցագործությունը. Սերգեյ Բագրատյանը` ճանապարհային պատահարները տեսանկարահանելու օրենքի մասին

Ի՞նչ եք առաջարկում, որ նա չգրանցի՞ այդ հանցագործությունը. Սերգեյ Բագրատյանը` ճանապարհային պատահարները տեսանկարահանելու օրենքի մասին

Մենք փորձել ենք հնարավորինս խուսափել այսպես կոչված «գործ տվողների» ինստիտուտից: Այս մասին ԱԺ-ում «Տեսախցիկներով կամ լուսանկարմամբ գրանցված ճանապարհային երթևեկության խախտումների մասին վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունները քննարկելիս ասաց օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նա ներկայացրեց, որ օրինագծի ընդունման դեպքում ամեն քաղաքացի բջջային հավելվածի միջոցով կկարողանա նկարահանել և Ճանապարհային ոստիկանությանը փոխանցել այլ քաղաքացու կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքը, բայց ոչ ավելի, քան ամիսը մեկ անգամ և առավելագույնը տարին 10 անգամ։ Դա, ըստ Սիսակ Գաբրիելյանի, արվում է, որպեսզի թույլ չտրվեն քաղաքացիների հնարավոր հետապնդումներ այլ քաղաքացիների կողմից:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հեգնանքով նկատեց. «Պատկերացրեք, որ քաղաքացին գրանցում է այլ քաղաքացու կատարած խախտումը, օրինակ, կայանելու ժամանակ։ Հետո նա տեսնում է, թե ինչպես է այդ նույն մեքենան վրաերթ կատարում մի քանի մարդու կանգառում։ Հիմա ի՞նչ եք առաջարկում, որ նա չգրանցի՞ այդ հանցագործությունը»։

 

  • Կիսվել: