ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ի՞նչ աջակցություն է ՀՀ կառավարությունը ցուցաբերում բուժաշխատողներին. Թանդիլյան (տեսանյութ)

Ի՞նչ աջակցություն է ՀՀ կառավարությունը ցուցաբերում բուժաշխատողներին. Թանդիլյան (տեսանյութ)

Ի՞նչ աջակցություն է ՀՀ կառավարությունը ցուցաբերում այն բուժաշխատողներին, ովքեր ներգրավված են կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում և աշխատում են մեկուսացված աշխատանքային գրաֆիկով։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Կարծում եմ, որ բացի այն, որ նրանք մասնագիտական և մարդկային որակներից ելնելով արձագանքում են և իրենց ծառայությունն են մատուցում, նրանք, նաև պետք է վստահ լինեն, որ այդ ընթացքում և այդ պայմաններում իրենց ընտանիքները սոցիալական տարբեր խնդիրների առջև չեն կանգնի։

Թեև վարչապետը նշեց, որ բոլորը ստանում են բարձր աշխատավարձ, սակայն կարծում ենք, որ մենք պետք է ունենանք միասնական և հրապարակային մոտեցում բոլորի համար, մանավանդ, որ բազմաթիվ են դեպքերը, երբ բժիշկները որևէ հավելում չեն ստանում կամ ստանում են շատ քիչ և որոշակի ժամանակահատվածի համար»,- գրել է պատգամավորը։

Նա նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

 

  • Կիսվել: