կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՅԴ անդամները փակել են Խանջյան փողոցը

ՀՅԴ անդամները փակել են Խանջյան փողոցը

Հայրենիքի փրկության շարժման երթին զուգահեռ՝ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները փակել են Երեւանի Խանջյան փողոցը։ Երթեւեկությունը կաթվածահար վիճակում է։

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Միության նախագահ Տարոն Ղազարյանը՝  իրենց պարտքն է տեր կանգնել հայության շահերին, եւ իրենցից հասնում է ապիկար իշխանությանը հեռացնել կառավարության շենքից:

Նրա խոսքով՝  դրան հասնելու համար իրենք փորձելու են կիրառել հնարավոր բոլոր գործողությունները։

  • Կիսվել: