Հույս ունեմ` մոտակա 1-2-3 տարում Երևանում տրանսպորտի հարցը կլուծվի. Ավինյան
Քաղաքապետարանն ունի հստակ ծրագիր` Երևանում տրանսպորտի խնդրի լուծման համար արդեն ունենք հստակ հայեցակարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ի պատասխան հարցի, թե երբ են երևանցիներն ազատվելու «մարշրուտկաներից», Ավինյանը նշեց. «Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու համար: Մենք ունեցել ենք երկու քննարկում քաղաքապետի, միջազգային դոնոր ընկերությունների, ֆինանսների նախարարության հետ: Կարծում եմ՝ որոշակի վերջնական լուծումները հասկանալի են մեզ համար»:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ մոտակա 1-2-3 տարվա ընթացքում կկարողանան ամբողջապես լուծել տրանսպորտի հարցը մայրաքաղաքում: