երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հուսով եմ՝ հրահանգ չի տրվի ջարդուփշուր անել շքեղ ռեստորաններից մեկի զուգարանը. Պետրոսյան

Հուսով եմ՝ հրահանգ չի տրվի ջարդուփշուր անել շքեղ ռեստորաններից մեկի զուգարանը. Պետրոսյան

Հուսով եմ՝ հրահանգ չի տրվի ջարդուփշուր անել շքեղ ռեստորաններից մեկի զուգարանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով այսօր Կառավարության՝ 2020-ի առաջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռեստորանների զուգարանների վիճակի մասին որոշ մտքերի:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Դուք հասկանում եք՞ ինչով ա զբաղված մեր կառավարության ղեկավարը:
Արա լավ, էս ամենն ինչի ա տանելու...
Հայաստանում չկա այդպիսի շքեղ հիմնարկ, որի զուգարաը լինի անմխըթար վիճակում...

Կամ մեր ժողովրդի խնդիրը ռեստորանների զուգարաններն են՞...
Լավ, մենք ինչի՞ ենք հանդուրժում էս ամենը, ումի՞ց ենք վախենում...
Եթե ինքը սուտ չի խոսում, թող մատնանշի մի շքեղ օբյեկտ, որի զուգարանն անմխիթար վիճակում է:

Հույսով եմ, որ սատանա որսալու հրահանգի տրամաբանության շրջանակներում հրահանգ չի տրվի հրատապ ջարդուփշուր անել ու նկարահանել քաղաքի շքեղ ռեստորաններից մեկի զուգարանը...
Ու շատ հետաքրքիր ա էտ սնանկացման գործընթացը:
Իրավական անգրագիտության գագաթնակետը...
Ամոթ...»:

  • Կիսվել: